ԻԼԻՊ-ի զինյալները գլխատել են Քոբանիում մարտնչող, խաղաղության խորհրդանիշ դարձած քրդուհուն

23:45 • 27.10.14

Քրդուհի զինվորը, ով դարձել էր Քոբանիի դիմակայության շարժման դեմքը, երբ վերջինիս նկարը տարածվել էր Twitter-ում` որպես խաղաղության խորհրդանիշ, գլխատվել է ԻԼԻՊ-ի կողմից:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Ռեհանա կեղծանվամբ հայտնի կինը հույսի խորհրդանիշ էր դարձել Սիրիական սահմանին գտնվող պատերազմական քաղաքի համար, երբ լրագրողը թվիթերում հրապարակել էր նրա լուսանկարը` հաղթական V նշանը ցույց տալիս` պնդելով, որ նա ԻԼԻՊ-ի 100 զինյալ է ոչնչացրել:


Հաղորդագրությունը վերաթվիթվել է ավելի քան 5000 անգամ: Այժմ հաղորդվում է, որ նա սպանվել է, քանի որ թվիթերում է հայտնվել ԻԼԻՊ-ի զինյալի լուսանկարը` ձեռքին պահած կնոջ գլուխը: Նրա մահվան լուրը հրապարակվել է մի քանի լրատվական կայքում:


 A female Kurdish fighter who became a poster girl for the Kobane resistance movement after a picture of her making a peace sign was retweeted thousands of times on Twitter has reportedly been beheaded by Isis