Կիևում ընտրաթերթիկներ տեղափոխող մեքենան լուրջ ՃՏՊ-ի պատճառ է դարձել. կան զոհեր
Հոկտեմբերի 27-ի առավոտյան Կիևի շրջանում ընտրաթերթիկներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպի հետևանքով երեք մարդ է զոհվել, կա հինգ վիրավոր:
Կիև - Խարկով ճանապարհին ընտրաթերթիկներ տեղափոխող մեքենան բախվել է երկու այլ մեքենաների: Մեքենայում եղել են ընտրական հանձնաժողովի տեղական ներկայացուցիչներ: Նրանք տեղում մահացել են:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։










