Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանը խոստացել է փակել տալ «Պուտին» ակումբը
Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանը խոստացել է փակել տալ այդ երկրում բացված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունով ակումբը:
Անդրեյ Կրուտկոն Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքում երկու շաբաթ առաջ բացված «Պուտին» ակումբը նկարագրել է որպես «կասկածելի խմելու վայր» և Radio Free Europe-ին տված մեկնաբանությունում այն պիտակավորել որպես «էթիկայից զուրկ», գրում է The Independent-ը:
«Ես կարծում եմ՝ մենք կփակենք այդ բարը կամ առնվազն կփոխենք դրա անվանումը»,- ասել է նա:
Փաբի սեփականատեր Էռնեստ Ջափարովը հայտարարել է, որ նա պուտինամետ չէ: «Ես ուղղակի ցանկանում էի ջերմ վայր ստեղծել, որտեղ մարդիկ կարող են վայելել ուրախ մթնոլորտը և իրենք իրենց շատ լուրջ չընդունել»,- ասել է նա:
Անցած ամիս բացված փաբի հաճախորդներին առաջարկվել են Պուտինի կյանքի վերաբերյալ զվարճալի վիկտորինաներ, ինչպես նաև հատուկ թեմատիկ խմիչքներ: Փաբն առաջարկում է նաև հատուկ կոկտեյլ, որը կոչվում է «Ղրիմը մերն է»:
Թե արդյոք որքան լավն է առաջարկվող կոկտեյլը, հայտնի չէ, բայց եթե Կրուտկոն հասնի իր ուզածին, հակառակորդ փաբը՝ «Օբամա» անվանումով բարի բիզնեսը քաղաքում ավելի կհաջողի, գրում է The Independent-ը:










