Հայազգի քաղաքագետ Կուրղինյանը 5 մլն ռուբլի է պահանջում ռուսական լրատվամիջոցից
Հայազգի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դատի է տվել РБК լրատվամիջոցին և Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինին, որոնցից 5 մլն ռուբլի փոխհատուցում է պահանջում:
Ըստ «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Կուրղինյանի՝ իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը նսեմացվել է նշված լրատվամիջոցի կողմից:
Լրատվամիջոցը վերահրապարակել էր Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինի ֆեյսբուքյան գրառումները, որոնք վիրավորանք են պարունակում Կուրղինյանի հասցեին:
Փոխհատուցումը Կուրղինյանը մտադիր է ծախսել Ուկրաինայի ապստամբների համար ջերմացույցներ գնելու համար:










