Երկիրն այլ ելք չունի, քան Մաքսային միությանը միանալը. Ղրղզստանի նախագահ

15:27 • 27.10.14

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ղրղզստանում հնարավոր է ինֆլյացիայի մեծացում և գնաճ, սակայն, հակառակ դեպքում, երկիրը կբախվի է՛լ ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների, հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Եթե մենք հրաժարվենք ՄՄ-ին անդամակցելուց, ապա մեզ սպասում են ռիսկերի ուժեղացված տարբերակներ։ Թող վիրավորական չլինի այս կազմակերպության մասնակից երկրների համար, սակայն մենք ընտրում ենք 2 չարիքներից փոքրագույնը, մենք այլ ելք չունենք»,- ասել է նախագահը։

 

Նրա կարծիքով՝ հանրապետությունը պետք է միանա ՄՄ-ին հենց հիմա՝ հավասար պայմաններ և իրավունքներ ունենալու, ինչպես նաև որոշակի նախապատվություններ, վարկեր և դրամաշնորհներ ստանալու համար։