Լոս Անջելեսում չվերթը չեղյալ են հայտարարել՝ «Ալ-Կաիդայի» հարձակման սպառնալիքի պատճառով
American Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսից Լոնդոն չվերթը՝ Wi-Fi ցանցերից մեկի սպառնալից անվան պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ABC7-ին:
Ուղևորներից մեկը, ցանկանալով միանալ համացանցի անլար կապին, իր սարքի վրա նկատել է Wi-Fi Al-Quida Free Terror Nettwork ցանցի անունը («Ալ-Կաիդայի» անվճար ահաբեկչական ցանց): Վախենալով՝ նա դիմել է բորտուղեկցորդուհուն:
Դեպքի հետևանքով №136 չվերթը հետաձգվել է մինչ երկուշաբթի՝ ժամը 13:00-ն:
Ավիաընկերության ղեկավարությունը հայտնել է տեղի ունեցածի մասին իրավապահ մարմիններին: Այժմ անցկացվում է հետաքննություն:










