Ռուսաստանում գործարարն աշխատակցուհու աշխատավարձի պարտքը վճարել է 3 դույլ մետաղադրամով
Ռուսաստանում՝ Իրկուտսկ քաղաքում, գործարարն իր աշխատակցուհու աշխատավարձի պարտքը վճարել է երեք 10-լիտրանոց դույլերով և փողի երկու կապոցով:
Տեղի իրավապահները մանրամասնել են, որ գործարարը երկու ամսվա պարտք է կուտակել աշխատակիցներին: Նրանցից մեկը դիմել է դատարան:
Գործարարը դիտմամբ 50 հազար ռուբլի պարտքը վճարել է 5 կոպեկանոցներով և 10 ռուբլիանոցներով:
Երկու ամսվա աշխատավարձը կշռել է 30 կգ, դա հաշվել են մի քանի ժամ:










