Ռուսաստանում մերկ կինը երեխայի հետ «չար ոգիներից» փախել է եկեղեցի
Ռուսաստանում՝ Նիժնեվարտովսկում, մերկ կինը «չար ոգիներից» փախել և ապաստանել է եկեղեցում, հայտնում է «Գազետա»-ն:
Նրա հետ նորածին երեխա է եղել, որն աղբյուրի փոխանցմամբ՝ աղաղակել է:
Կինը հայտարարել է, որ իրեն սարսափելի արարածներ են հետապնդում: Հոգևորականները շտապօգնություն և ոստիկանություն են կանչել: Այժմ կինը հոգեբուժարանում է, երեխան՝ հիվանդանոցում:
Կնոջ մարմնին ծեծի, այլ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նա նախկինում նաև «նկատված» չի եղել ոստիկանության կողմից:










