Ալլա Պուգաչովայի թոռը որոշել է կադետ դառնալ
Ալլա Պուգաչովայի թոռ, Քրիստինա Օրբակայտեի 16-ամյա որդի Դենի Բայսարովը որոշել է կադետ դառնալ, գրում է TASS գործակալությունը։ Այդ մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում։
Նա ասել է, որ իր սիրելի զարմիկը որոշել է կադետ դառնալ, իսկ ցանկության մասին նա հայտնել է, երբ հյուրընկալվել է Կադիրովին։ Վերջինս հավանություն է տվել տղայի որոշմանը։
Չեչնիայի ղեկավարն անձամբ Դենի Բայսարովին տարել է կադետների կորպուս, որը տեղակայված է չեչենական Ցենտորոյ գյուղում։
Դենի Բայսարովը Քրիստինա Օրբակայտեի և Ռուսլան Բայսարովի որդին է։ Ռուսլան Բայսարովը չեչենական ծագումով ռուսաստանցի գործարար է, ում հայտնիություն է բերել փոփ երգչուհի Ալլա Պուգաչովայի դստեր հետ քաղաքացիական ամուսնությունը։










