Ուկրաինայում ձայների 50%–ի հաշվարկից հետո առաջատար է Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»

16:11 • 27.10.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում արձանագրությունների 50,08 տոկոսի հաշվարկից հետո առաջատար դիրքում է վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»՝ 21,61 տոկոս ձայնով: Այդ մասին են վկայում Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Պյոտր Պորոշենկոյի բլոկը» հավաքում է 21,45 տոկոս ձայն:

 

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի «Սամոպոմոշչ»-ը հավաքում է 11,1 տոկոս ձայն, «Ընդդիմադիր ճակատը»՝ 9,82 տոկոս ձայն, «Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցություն»-ը՝ 7,38 տոկոս ձայն, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,69 տոկոս ձայն:

 

Ուկրաինայում հոկտեմբերի 26-ին անց են կացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: