«Ռոսպոտրեբնադզորը» «սելֆին» ոջիլների տարածման պատճառ է համարել

14:49 • 27.10.14

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության Կուրսկի շրջանային վարչությունը հաղորդում է, որ ոջիլների տարածման գլխավոր պատճառը «սելֆին» է (ինքնալուսանկար): Այդ մասին ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում, հաղորդում է lenta.ru-ն:

 

Գերատեսչության համաձայն, երբ մասնակիցները լուսանկարներ են անում, գլուխներով իրար են դիպչում՝ թույլ տալով ոջիլներին մի տիրոջից անցնել մյուսին:

 

«Անչափահասների շրջանում պեդիկուլյոզի տարածման պատճառը, մասնագետների կարծիքով, դարձել է «սելֆի»-լուսանկարներով տարվածությունը, որի ընթացքում համատեղ լուսանկարվելու ընթացքում անչափահասների խմբերը կամ զույգեր նպաստում են գլուխների դիպչելիս պարազիտների փոխանցմանը, քանի որ դա ոջիլների փոխանցման հիմնական ճանապարհն է»,- նշված է հաղորդագրության մեջ: