Մեղադրական կողմը մահապատիժ է պահանջել տխրահռչակ «Սևոլ» նավի կապիտանի համար

12:55 • 27.10.14

Հարավային Կորեայում դատախազությունը մահապատիժ է պահանջել հարավկորեական «Սևոլ» նավի կապիտանի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ապրիլին «Սևոլ» նավի խորտակման հետևանքով շուրջ 300 մարդ է մահացել, մեծավմասամբ՝ դպրոցականներ։

 

Խորտակված նավի անձնակազմի ևս երեք անդամի համար մեղադրական կողմը ցմահ ազատազրկում է պահանջել, անձնակազմի ևս 11 անդամի համար՝ 15-ից 30 տարի ազատազրկում:

 

69-ամյա Լի Չժուն Սոկը մեղադրվում է հանցավոր անփութությամբ պայմանավորված անզգուշությամբ սպանության համար: Դատախազությունը պնդում է, որ կապիտան Լին հրամայել է ուղևորներին մնալ նավում՝ չնայած բավականաչափ փրկանավակների առկայությանը:

 

Լին ավելի վաղ դատարանում հայտարարել էր, որ աղետի ժամանակ նրա գիտակցությունը մթագնել է, և նա վատ է գիտակցել, թե ինչ է տեղի ունենում:

 

476 մարդկանցով «Սևոլ» նավը շրջվել և խորտակվել է Հարավային Կորեայի ափամերձ շրջանում ապրիլի 16-ին: 10 մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած: