Իրանական ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում
Իրանական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 150 մարդ, արտակարգ վայրէջք է կատարել Իրանի մայրաքաղաքի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Ինքնաթիռի տեսակը չի հստակեցվում:
Գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական ներկայացուցչի, ով ցանկացել է անհայտ մնալ, նշում է, որ ինքնաթիռի մոտ չեն բացվել շասսիները:










