ՌԴ-ում Պուտինի համար «Ցար - շարժիչ» են ստեղծում

15:20 • 27.10.14

Հաջորդ տարվանից Ռուսաստանում գործարկվելու է «Կորտեժ» նախագիծը, որը երկրի առաջին դեմքերի տեղափոխման համար փոխադրամիջոցներին է վերաբերում:

 

«Գազետան» հայտնում է, որ VIP-ավտոմեքենաների համար առաջարկվելու է շարժիչների չորս տիպ: Նրանցից ամենահզորն ունենալու է V12 հզորություն՝ 6-7 լ աշխատանքային ծավալով, ինչպես նաև՝ 800–850 ձիաուժ հզորություն: Դրանք նախատեսված են «Լյուքս» և «Էքսկլյուզիվ» դասի մեքենաների համար: Կան նաև «Բիզնես» դասի:

 

Նախագծով զբաղվող ռուսաստանյան НАМИ-ի մասնագետները պատրաստվել են Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի համապատասխան մեքենաշինական ոլորտներում: Նախագծին մասնակցելու է նաև Porsche Engineering-ը:

 

Սակայն բոլոր մեքենաների արտադրությունն իրականացվելու է Ռուսաստանում: Առաջին նմուշները կլինեն արդեն 2016 և 2017 թթ.-ին:

 

Այս տարի Ռուսաստանի կառավարությունը 3,6 մլրդ ռուբլի էր հատկացրել պետության առաջին դեմքերի համար մեքենաներ ստեղծելու ծրագրերի համար: 

 

ՌԴ-ում Պուտինի համար «Ցար - շարժիչ» են ստեղծում