Հուսով եմ՝ հանդիպումը կմոտեցնի մեզ խաղաղությանը. Ուորլիքը նախագահների հանդիպման մասին գրառում է արել

12:00 • 27.10.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել,  որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայանալիք հանդիպումը դրական կանդրադառնա ԼՂ հակամարտության լուծման վրա:

Այդ մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Նա նշել է, որ գտնվում է Փարիզում՝ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

 

«Արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը հանդիպում կունենա նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Հուսով եմ, որ նրանք մեզ կմոտեցնեն խաղաղությանը»,- գրել է դիվանագետը:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայանալու է այսօր: Ելիսեյան պալատն արդեն հրապարակել է հանդիպումների օրակարգը: