Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի

14:17 • 28.10.14

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ի ժ.14.30-ին Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու դիմաց «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց: 

Կատարվում է քննություն: