Մինսկի գործընթացը կոնֆլիկտը պահպանելու գործիք է, ոչ թե լուծելու. Աշոտ Մանուչարյան

20:28 • 28.10.14

Մինսկի խմբի բանակցությունները երբեք չեն ենթադրել հարցի լուծում, պարզապես բանակցությունների գործընթացի անունն է, որ ցանկանում են հարցի լուծում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:


«Ճիշտ հակառակը` Միսկի գործընթացը կոնֆլիկտը պահպանելու գործիք է, ոչ թե լուծելու: Հակառակ դեպքում հնարավոր էր, որ հայերը և Ադրբեջանը իրար հետ գային մի լուծման, ինչպիսին հնարավոր էր 1993 թվականին: Սակայն մտավ Մինսկի գործընթացը, խանգարեց, որ հարցը լուծվի»,-ասաց նա և նշեց, որ գերտերությունները մտածում են միայն իրենց շահերի մասին:

 

Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը ԼՂՀ խնդրում ոչ մի էական ազդեցություն չի ունենալու, և հիմնականում ստատուս քվոն պահպանվելու է: Նա գտնում է, որ Ռուսաստանի դերակատարությունը ԼՂՀ հարցում միշտ էլ շատ բարձր է եղել:


«ԱՄՆ-Ռուսաստան առճակատումը բերել է աշխարհում նոր զենքի առաջացման` դա Իսլամական պետությունն է, և կարող է ցանկացած կետում և առաջին հերթին՝ Ադրբեջանում պայթել այդ ականը: Բոլորը հիմա անհանգստացած են այդ խնդրի լուծման համար, ինչի պատճառով Ղարաբաղի հարցը անցել է երկրորդ, երրոդ պլան»,-ասաց նա: