Հարբած ամերիկացին ձերբակալվել է սխալմամբ ուրիշի բնակարան ներխուժելու և այնտեղ քնելու համար
Ոստիկանությունը ձերբակալել է հարբած աmերիկացուն, ով սխալ տուն է մտել և ներխուժել ննջասենյակ, որի բնակիչն ապշահար արթնանալով` կողքին գտել է անծանոթին և անմիջապես 911 զանգել:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` Կոնեկտիկուտ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ քլինթոնյան բնակարաններից մեկում: 26-ամյա Թայլեր Սալիվանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն թվացել է, թե ինքն իր մոր բնակարանում է, որը նույն շենքում է:
Նրան ազատ են արձակել 1000 դոլար գրավի դիմաց և հրահանգել նոյեմբերի 4-ին ներկայանալ Միսլթաունի Գերագույն դատարան:










