Մինեսոտայում հայրը ձերբակալվել է 2-ամսական որդու սպանության կասկածանքով
Ամերիկացի հայրը, ով նախկինում մեղադրվել է ընտանեկան բռնության համար, ձերբակալվել է իր երկու ամսական որդուն սպանելու կասկածանքով, ում մարմինը հայտնաբերել են բազմաթիվ կապտուկներով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` 38-ամյա Էմերի Ջենքինսը ձերբակալվել է, երբ փոքրիկ Ջոզեֆի անշունչ մարմինը հայտնաբերվել է Մինեսոտայի իրենց ընտանեկան տանը` հոկտեմբերի 16-ին:
Բուժաշխատողները նրան փրկելու անհույս փորձեր են արել՝ արհեստական շնչառություն տալով: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ երեխան մահացել է: Զննող բժիշկը մահվան դեպքը նկարագրել է որպես «ուժային բութ տրավմա», որը հետևել է ծեծին:










