Ճապոնիայի արքայադուստր Մասակոն 11 տարվա մեջ առաջին անգամ կմասնակցի պալատական բանկետի

17:19 • 28.10.14

Ճապոնիայի արքայազն Նարուհիտոյի կինը՝ արքայադուստր Մասակոն, 11 տարվա մեջ առաջին անգամ կմասնակցի հանդիսավոր բանկետի, որը կազմակերպում են կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միտիկոն՝ Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և նրա կնոջ՝ Մաքսիմայի այցի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն։

 

Մասակո արքայադուստրը վերջին 10 տարվա ընթացքում բուժվում է դեպրեսիայից, որն առաջացել է բարդ օրենքների և պալատական փակ կյանքի պատճառով։

 

Վերջին ընդունելությունը կայսերական պալատում, որին մասնակցել է արքայադուստրը, անցկացվել է 2003-ին՝ Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտ Ֆոքսի և նրա կնոջ այցի կապակցությամբ։