Կադիրովը թմրամոլ է բռնել և հրապարակայնորեն ամոթանք տվել ևս 13 թմրամոլի (լուսանկարներ)

17:05 • 28.10.14

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակայնորեն ամոթանք է տվել 14 թմրամոլի, որոնց բռնել են Չեչնիայի տարբեր շրջաններում։ Ընդ որում՝ նրանցից մեկին հանրապետության ղեկավարն անձամբ է բռնել, երբ նա համերգից հետո թմրանյութերի ազդեցության տակ քայլել է փողոցում, գրում է Комсомольская правда-ն։

 

«Նման մարդիկ կարծում են, որ իրենց վարքով վնաս են տալիս իշխանություններին։ Սակայն խնդիրներ թմրանյութերից ստանում են միայն նրանք և իրենց հարազատները։ Եվ նման վարքի հետևանքները ստիպված են լուծել մեղավորների հայրերն ու մայրերը»,- ասել է Կադիրովը։

 

Երկրի ղեկավարի հետ հանդիպման են կանչել նաև թմրամոլների ծնողներին։ Բոլոր տղաները կանգնել են Կադիրովի առաջ՝ գլուխները կախ։

 

«Նման կենսակերպը վնասակար է ոչ միայն հենց երիտասարդների, այլև շրջապատի մարդկանց համար։ Ոչ ադեկվատ պահվածքը թմրանյութերի բացասական հետևանքներից մեկն է։ Թմրամոլները հաճախ թաքցնում են միմյանց ոստիկանության աշխատակիցներից»,- հայտարարել է Կադիրովը՝ կոչ անելով ծնողներին աշխատել իրավիճակի շտկման համար և նշելով, որ հաջորդ նման քայլի դեպքում երիտասարդների հանդեպ կկիրառվի ավելի լուրջ պատժամիջոց։

 

Թմրամոլների ծնողները շնորհակալություն են հայտնել Կադիրովին՝ «իրենց աչքերը բացելու համար»։ Իսկ տղաները խոստացել են ուղղվել և ազատվել վնասակար սովորությունից։