ԱՄՆ-ի քրդերը 1-շաբաթյա հացադուլ են հայտարարել՝ ի նշան ԻՊ-ի դեմ բողոքի
Ի նշան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների դեմ բողոքի՝ ԱՄՆ-ում բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչները մեկշաբաթյա հացադուլ են հայտարարել, գրում է gazeta.ru-ն՝ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Շատո Ֆաթահին հղումով։
Բողոքի ակցիայի բուն նպատակը, ըստ նրա, այն է, որ ԻՊ-ը վերադարձնի առևանգված կանանց, քանի որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նրանց փրկության համար։
Նշվում է, որ քրդերը նաև պատրաստվում են վերստեղծել ԻՊ-ի ստրկության շուկայի մակետը, որպեսզի ցույց տան, թե ինչ պայմաններում են այժմ ապրում գերության մեջ գտնվող հազարավոր եզդի և քրիստոնյա երիտասարդ կանայք։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ԻՊ-ի կողմից 2014-ի օգոստոսից ի վեր ավելի քան 25.000 աղջիկ է առևանգվել ստրկության նպատակով, գրում է Daily Mail-ը։










