Մոսկվան մտադիր է ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ընտրությունների արդյունքները
Ռուսաստանը կճանաչի ընտրությունների արդյունքները, որոնք մտադիր են նոյեմբերի 2-ին Ուկրաինայի արևելքում անցկացնել ռուսամետ անջատողականները, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունները կկայանան և հուսով է, որ «կլինի ազատ կամարտահայտում» և «դրսից ոչ մեկ չի փորձի այն տապալել», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն «Известия» ռուսական թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այդ ընտրությունների ճանաչումը «Մինսկի պայմանավորվածությունների կարևոր ուղղություններից մեկն է»:
Ընտրությունները, որոնք ընթանալու են ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքներում, «կարևոր կլինեն իշխանության օրինականացման տեսանկյունից», նշել է ՌԴ ԱԳ նախարարը:










