Մեխիկոյի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Հրդեհ է բռնկվել Մեքսիկայի մայրաքաղաքում գտնվող Բենիտո Խուարեսի անվան օդանավակայանի տերմինալներից մեկում, գրում է aif.ru-ն՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հղումով։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի երկրորդ տերմինալում, որտեղ միջազգային և տեղական թռիչքներ են իրականացվում։
Նախնական տվյալներով՝ ոչ մի պայթյուն չի եղել, հրդեհը բռնկվել է ռեստորաններից մեկում։










