ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան որոշել է դաշինքի անդամակցության հայտ չներկայացնել

15:39 • 28.10.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան որոշել է դաշինքի անդամակցության հայտ չներկայացնել, այդ իսկ պատճառով երկրի անդամակցության մասին հարցն օրակարգում չէ, գրում է gazeta.ru-ն:

 

«Բուխարեստում գագաթաժողովի ընթացքում մենք որոշել էինք հայտարարել, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Դրանից հետո Ուկրաինան որոշել է հայտ չներկայացնել, դա օրակարգում չէ»,- ասել է նա Բրյուսելում կայացած համաժողովի ընթացքում:

 

Նրա խոսքով՝ դաշինքը հանդես է գալիս բաց դռների քաղաքականության օգտին:

 

«Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ պատրաստվո՞ւմ է նա անդամակցության հայտ ներկայացնել, թե՞ ոչ: Ուկրաինան որոշել է անդամակցության հայտ չներկայացնել, և այդ հարցն այժմ օրակարգում չէ»,- ընդգծել է Սթոլթենբերգը: