Պենտագոն. ԻՊ-ի դեմ գործողության համար ԱՄՆ-ի ծախսերն աճել են օրական 700.000 դոլարով

11:08 • 28.10.14

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ հակաահաբեկչական գործողության անցկացման ԱՄՆ-ի ծախսերն աճել են օրական 700 հազար դոլարով, հաղորդում է ria.ru-ն:

 

«Ծախսերն աճում են»,- ria.ru-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ: Ռազմական գերատեսչության տվյալների համաձայն՝ ծախսերի վերահաշվարկից հետո պարզ է դարձել, որ այժմ ԱՄՆ կառավարությունը ստիպված է օրական ծախսել 8,3 միլիոն դոլար գործողությունն իրականացնելու համար, ավելի վաղ այդ գումարը կազմել է 7,6 միլիոն դոլար:

 

Ընդհանուր առմամբ, այս տարվա օգոստոսին ԻՊ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային հարվածների մեկնարկից ի վեր Սպիտակ տունը ստիպված է եղել ծախսել 580 միլիոն դոլար: Աղբյուրի խոսքով՝ ավելի վաղ այդ գումարը գնահատվել է 424 միլիոն դոլար: