«Աստված կախարդական փայտիկով հրաշագործ չէ». Հռոմի պապը կողմ է էվոլյուցիայի և «Մեծ պայթյունի» տեսություններին

15:19 • 28.10.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ էվոլյուցիայի և տիեզերական «Մեծ պայթյունի» մասին տեսությունները համապատասխանում են իրականությանը, հայտնում է The Independent-ը:

 

Կաթոլիկների առաջնորդը, հանդես գալով Վատիկանի Գիտությունների ակադեմիայում, ասել է, որ միևնույն ժամանակ Աստված «կախարդական փայտիկով հրաշագործ չէ»:

 

Այժմ փորձագետներն ասում են, որ Հռոմի պապն իր այս հայտարարություններով վերջ է դրել «արարչագործության» և «խելացի հղացման» մասին «կեղծ-տեսություններին»: Հենց սրանց կողմնակիցն էր Ֆրանցիսկոսի նախորդ պապը՝ Բենեդիկտոսը:

 

Տարբեր տեսությունները պապն իրար հետ «հաշտեցրել է»՝ ասելով, որ մարդկանց Աստված է արարել, բայց թողել է զարգանան իր տված օրենքներով: Ըստ պոնտիֆիկոսի՝ սրան չի հակադասում «Մեծ պայթյունի» մասին տեսությունը: