ՀԴԲ-ն հայտնաբերել է «երկրորդ Սնոուդենին»
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է ևս մի աշխատակցի, ով գաղտնի տեղեկություններ է փոխանցել լրագրողներին, գրում է gazeta.ru-ն՝ Yahoo News-ին հղումով։
Տվյալների փոխանցման փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։ Կասկածյալի բնակարանում արդեն իրականացվել է խուզարկություն։
Փաստաթղթերը, որոնք աշխատակիցը փոխանցել է լրագրողներին, հրապարակվել են Intercept հրատարակությունում։
Դրանցում շոշափվել են հարցեր՝ կապված ծայրահեղական խմբերի հետ կապեր հաստատելու ԱՄՆ-ի իշխանությունների աշխատանքի արդյունավետության հետ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հնարավորություն չունի վերադառնալու ԱՄՆ, քանի որ երկրի իշխանությունները թույլ չեն տա, որ դռնբաց դատական նիստ տեղի ունենա։ Նա նույնպես տեղեկություններ էր փոխանցել լրագրողներին, և այժմ գտնվում է Ռուսաստանում։










