Total-ի նախագահին հուղարկավորել են Նորմանդիայում

17:48 • 28.10.14

Ֆրանսիական Total նավթային ընկերության նախագահ Կրիստոֆ դե Մարժերիի հուղարկավորության արարողությունն անցկացվել է այսօր, Նորմանդիայում, գրում է lenta.ru-ն՝ TASS գործակալությանը հղումով։

 

Նրան հուղարկավորել են Սեն-Պյեղ-սյուղ-Մեղ քաղաքի «Կերոն» կոչվող գերեզմանատանը։

 

Թաղման արարողությանը ներկա է գտնվել ավելի քան 200 մարդ։

 

63-ամյա Կրիստոֆ դե Մարժերին մահացել է հոկտեմբերի 21-ին ավիաաղետի հետևանքով. նրան տեղափոխող Falcon-50 օդանավը կործանվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ ձնահավաք մեքենայի բախվելիս։