Թուրքիայի հարավում հանքահորի փլուզման հետևանքով 23 մարդ մնացել է փլատակների տակ
Թուրքիայի հարավում գտնվող ածխահանքերից մեկը փլուզվել է՝ փլատակների տակ թողնելով 23 հոգու, հայտնում է ctvnews.ca-ն՝ TRT թուրքական ազգային հեռուստաընկերությանը հղումով։
TRT-ն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Քարաման շրջանում։
Private Dogan լրատվական գործակալությունը նշում է, որ 8 հոգու հասցրել են հանել հանքահորի «գերությունից», սակայն փրկարարներն աշխատում են մնացած հանքափորներին փլատակների տակից հանելու ուղղությամբ։
Այս դեպքը հնարավոր է կրկին մեծ բողոքի ալիք և աղմուկ բարձրացնի թուրքերի շրջանում, քանի որ տարեկան հարյուրավոր մարդիկ վիրավորվում, տասնյակ մարդիկ մահանում են հանքերում ոչ պատշաճ աշխատանքային պայմանների պատճառով։
Մայիսին Թուրքիայում ևս մեկ հանք էր փլուզվել, դա տեղի էր ունեցել Սոմայում, որի հետևանքով 301 մարդ էր մահացել։










