ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասին ուսանող է մահացել
Երևանի պետական համալսարանում այսօր ֆիզկուլտուրայի դասաժամին մահացել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանը. այս մասին Tert.am-ին հայտնեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Գևորգ Ասլամազյանը և նշեց, որ դեպքը տեղի ունեցել մոտավորապես ժամը12-ին:
«Ֆուտբոլ խաղալիս վատ է զգացել, ասել է՝ կանգնեմ դարպասի մոտ, հանգստանամ, կանգնելն ու ընկնելը մեկ է եղել, ու չեն կարողացել ոչինչ անել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ տղային արդեն տեղափոխել դատաբժշկական հետազոտության:










