iPhone-ներ, Louis Vuitton-ի պայուսակներ. ահա, թե իրականում ինչ է պատահում օդանավակայանում մոռացված իրերի հետ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանում ուղևորների մոռացած հարյուրավոր իրերին նոր շունչ կհաղորդվի:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` բոլոր իրերը` ազգային ամերիկան գլազարդերից մինչև ֆուտբոլի ցանցեր, տարբեր գաջեթներից մինչև զարդեղեն, կվաճառվեն աճուրդում` վճարունակ հարկատուներին. մինչև 2000 իր, որոնցից ստացված հասույթը կփոխանցվի Ինդիանապոլիսի օդանավակայանի ընդհանուր հիմնադրամ` փակելու գործառնական ծախսերը:
Մոռացված իրերի շարքում են՝ վերնազգեստներ, գործիքներ, գլխարկներ, էլեկտրական սարքեր, զարդեղեն, չոր սառույց սարքելու արկղիկներ, գունավոր գլխազարդեր:























