ՌԴ-ում ադրբեջանցի պատգամավոր է ձերբակալվել

12:55 • 29.10.14

ՌԴ կազմում գտնող Կոմիի Հանրապետության պետական խորհրդի պատգամավոր, ադրբեջանցի Աքիֆ Սայադովը ձերբակալվել է:

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին տեղեկատվությունը տարածել է ՌԴ քննչական կոմիտեի Կոմիի Հանրապետության վարչությունը:

 

Կոմիի խորհրդարանը տեղեկացրել է, որ տեղի պատգամավորներն անձեռնմխելի չեն, այդ պատճառով էլ նման ձերբակալություններ կարող են իրականացվել:

 

Ա. Սայադովը կասկածվում է մի շարք տնտեսական հանցագործություններ իրականացնելու և միջազգային ահաբեկչությունը ֆինանսավորելու համար:

 

Ռուսաստանի ադրբեջանական կոնգրեսն այդ մեղադրանքներն «աբսուրդ» է որակել: