ՀՀ ԱԺ փոխնախագահները ցավակցական հեռագրեր են հղել ՌԴ Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին

19:11 • 29.10.14

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին` Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովայի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: