ԵՊՀ-ում մահացած ուսանողը, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է սրտի արատ

15:57 • 29.10.14

Երևանի պետական համալսարանում այսօր ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած` Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանն ունեցել է սրտի արատ:


Այս մասին Tert.am-ին հայտնեց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը և ավելացրեց, որ նշանակվել է ծառայողական քննություն:


«Արդեն հրամանը տրված է, բայց, ամենայն հավանականությամբ, դա կապ չունի դասի հետ, ինքն առողջական պրոբլեմներ ուներ, սրտի արատ ուներ»,-ասաց Արամ Սիմոնյանը:


Ի պատասխան հարցի, թե եթե սրտի արատ ուներ, ապա համապատասխան տեղեկանքներ չէ՞ր ներկայացրել՝ դասերից ազատվելու համար, Արամ Սիմոնյանը նկատեց, որ հենց դրա համար էլ ծառայողական քննություն է նշանակել: