Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը բարելավվում է, իսկ հոգեկան վիճակը դեռ լավ չէ. Մացակ Փոլադյան

17:49 • 29.10.14

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը մի քիչ բարելավվել է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մոսկվաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի ընկերը՝ Մացակ Փոլադյանը՝ տեղեկացնելով, որ այսօր Հայրապետյանը մի քանի ժամով տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի բժշկական քննություններ անցկացնեն:


«Այս պահին էլ նա հիվանդանոցում է, որից հետո կվերադառնա տուն: Առողջական վիճակը գնալով բարելավվում է, բայց իր հոգեկան վիճակը դեռևս լավ չի: Այդ երկու ամսվա ընթացքում իր հետ տեղի ունեցածը… հոգեկան ապրումները, ծանր վիճակի մեջ է»,-ասաց Մացակ Փոլադյանը:


Վերջինիս խոսքով՝ տանը գտնվելու ընթացքում Լևոն Հայրապետյանին այցելում են փաստաբանները և ամենամտերիմ հարազատները՝ քույրը, եղբայրը, աղջիկը:


«Ես էլ Մոսկվայում եղել եմ իր մոտ՝ որպես բժիշկ»,-ասաց Լևոն Հայրապետյանի ընկերը:


Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանք սահմանելով: