ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Վաչե Տերտերյանի վրա

20:37 • 29.10.14

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:


Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատվել էր իր դիմումի համաձայն: