Իրական սերը չի մահանում. տղամարդը կնոջ մահվանից հետո էլ շարունակում է «ճաշել» նրա հետ

20:28 • 29.10.14

Կան սովորություններ, որոնք մարդիկ դժվարությամբ են մոռանում սիրելիի՝ կյանքից հեռանալուց հետո, ինչն էլ ստիպում է մարդկանց՝ ապրել այնպես, ասես նրանք իրենց կողքին են ո'չ միայն հոգեպես, այլև` ֆիզիկապես:


Ինչպես գրում է viralnova.com-ը` այդպես է վարվում նաև սրճարանում նստած տղամարդը, ով չի վրիպել այցելուների աչքերից: Տղամարդը շարունակում էր պահպանել իր սիրելիի հետ ուտելու ժամանակ խոսելու ավանդույթը` խոսելով հանգուցյալ կնոջ նկարի հետ: Այս դրսևորումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրական սերը չի մահանում: