Արքայազն Չարլզը ժամանել է Կոլումբիա՝ երկրում խաղաղությանն աջակցելու համար (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլա Պարկեր Բոուլզի հետ ժամանել է Կոլումբիա, գրում է РИА Новости-ն։
Այցի հիմնական թեմաներից մեկը կդառնա հարավամերիկյան այս երկրում ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելը։
Բոգոտայում իր այցի շրջանակում արքայազնը մտադիր է այցելել, այսպես կոչված, «խաղաղության և հաշտեցման արարողությանը»՝ Կոլումբիայում ներքին զինված հակամարտության բոլոր զոհերին հարգանքի տուրք մատուցելու, ինչպես նաև հասարակության սոցիալական խավերի՝ բռնությունից առավել շատ տուժած ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։























