Հայտնի դերասանուհին Էբոլայի վախից հրաժարվել է սեղմել լրագրողի ձեռքը. ԶԼՄ-ներ
Բրիտանական The Independent-ն անդրադարձել է հոլիվուդյան աստղ Էնն Հեթաուեյի հետ կապված միջադեպին, երբ դերասանուհին հրաժարվել էր սեղմել արգենտինացի լրագրողի ձեռքը:
Այս միջադեպի պատճառով Հեթաուեյը սուր քննադատության է ենթարկվել մամուլում, որի հրապարակումներում ասվում է, թե նա այդպես է վարվել Էբոլայով վարակվելու վախից:
Լրագրող Ալեքսիս Պուիգը Հոլիվուդ էր եկել Արգենտինայից հարցազրույցի համար, որից առաջ փորձել է, ըստ ընդունված կարգի, ձեռքով ողջունել դերասանուհուն:
Հենց լրագրողն է տարածել միջադեպի «Էբոլայի վարկածը»՝ նշելով, թե երևի, ըստ Էնն Հեթաուեյի, ինքը «երրորդ աշխարհի լրագրող է»:
Հատուկ Հեթաուեյի համար նա նշել է, որ Արգենտինան զերծ է Էբոլայից, ի տարբերություն ԱՄՆ-ի:
Դերասանուհու ներկայացուցիչը սա անհեթեթություն է որակել, ասելով, թե իրականում Էննը մրսած է եղել և որևէ մեկին չվարակելու համար է, որ ձեռք չի սեղմել:










