Ավստրալիան դադարեցրել է վիզաների տրամադրումն աֆրիկյան երկրներին. պատճառն Էբոլան է

09:18 • 29.10.14

Ավստրալիան դադարեցրել է վիզաների տրամադրումն այն աֆրիկյան երկրներին, որոնցում Էբոլայի վարակն է մոլեգնում, հայտնում է BBC-ն:

 

Սա հարուցել է Սիերա Լեոնեի իշխանությունների վրդովմունքը: Այնտեղ դատապարտել են Ավստրալիայի այս որոշումը: Դա անվանվել է «անարդյունավետ» և «խտրական»:

 

Ավստրալիայի այս քայլը դատապարտել է նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ նկատել էր, որ ճամփորդելու սահմանափակումները լրջորեն կխոչընդոտեն Էբոլայի դեմ պայքարին: