ԶԼՄ-ները հայտնել են Ֆերգյուսոնի ոստիկանապետի հրաժարականի մասին
Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանապետ Թոմաս Ջեքսոնը հրաժարական է տալու, հայտնում են ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Միսուրի նահանգում գտնվող այդ քաղաքում ոստիկանը կրակել և սպանել էր աֆրոամերիկացի մի դեռահասի։
Հրաժարականի մասին կհայտարարվի մյուս շաբաթ, հայտնում է TASS գործակալությունը՝ CNN-ին հղումով։
Տեղի իշխանությունները հույս ունեն, որ Ջեքսոնի հրաժարականը կօգնի բարեփոխել քաղաքի իրավապահ մարմինները։ Ինքը՝ ոստիկանապետը, դեռ չի հաստատել տվյալ տեղեկատվությունը։
Օգոստոսի 10-ին Ֆերգյուսուն քաղաքում ոստիկանը կրակել և սպանել էր 18-ամյա Մայքլ Բրաունին։ Դեպքից հետո բնակչությունը դուրս էր եկել քաղաքի փողոցներ՝ ոստիկանության անպատժելիության և ռասայական խտրականության դեմ բողոքով։










