Բրիտանիայի վարչապետին և նրա որդուն չեն սպասարկել քաղաքային վարսավիրանոցում

17:36 • 29.10.14

Որդու մազերը կտրելու համար վարսավիրանոց այցելած Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին մերժել են սպասարկել այն պատճառաբանությամբ, որ բոլոր վարսահարդարները զբաղված են, գրում է ТАСС-ը:

 

Վարսավիրանոց այցելելու անհրաժեշտությունն առաջացել է, երբ վարչապետի անձնական վարսավիրը՝ քաղաքի հայտնի ոճաբան Լինո Կարբոսյերոն, հրաժարվել է Լոնդոնից մեկնել Չեկերս, որտեղ ապրում է վարչապետը: Կարբոսյերոն սպասարկում է Քեմերոնին Դաունինգ-սթրիթ 10 լոնդոնյան նստավայրում:

 

Հայտնի է, որ մազերի սանրվածքը Քեմերոնին արժենում է 145 դոլար: Հայտնի անձանց թվում, ովքեր օգտվում են Կարբոսյերոյի ծառայություններից, Փոլ Մաքքարթնին է, Դաստին Հոֆմանը և Կայլի Մինոուգը: