150 իրաքցի քրդերի ջոկատը ժամանել է թուրք-սիրիական սահման
Իրաքից 150 քուրդ զինյալների խումբը ժամանել է թուրք-սիրիական սահման՝ Քոբանի քաղաքից 3 կմ հեռավորության վրա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Քրդական զինված խմբավորումների գրոհայինները պատրաստ են միանալ Քոբանիի ինքնապաշտպանության ուժերին՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։
Սակայն Իրաքի Քրդստանի կառավարությունում «փեշմերգայի» հարցերով նախարար Մուստաֆա Սեյիդ Քադերի խոսքով՝ ջոկատի խնդիրն է «ամրացնել Քոբանի քաղաքի հրետանային պաշտպանությունը»։ ԻՊ-ի գրոհայինների դեմ անմիջական մարտերին նրանք չեն մասնակցի։










