Անգլիայում ընտանիքի հայրը ինքնասպան է եղել կնոջն ու դուստրերին սպանելուց հետո
Անգլիայի Բրեդֆորդ քաղաքի բնակիչը կասկածվում է իր ընտանիքի անդամներին սպանելու մեջ՝ իրենց իսկ տանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 49-ամյա Ջիտենդրա Լեդը սպանել է իր 44-ամյա կնոջը և 17 և 19-ամյա դուստրերին, այնուհետև ինքնասպան եղել:
Արևմտյան Յորքշիրի ոստիկանությունը սպանության հետքաննություն է սկսել, սակայն ոստիկանության խոսքով` գործի հետ կապ ունեցող որևէ այլ անձ չկա: Ոստիկանություն էին կանչել մտահոգված հարևանները, ովքեր ուրբաթ օրվանից ի վեր չէին տեսել նրանց:
Ընկերները ապշած են տեղի ունեցածով: Նրանց խոսքով` հարգարժան սպան, ով նաև տեղի գիմնազիայի ասոցիացիայի նախագահն էր, չէր կարող սպանել իր սիրելի ընտանիքին:










