Հս. Կորեայում նշանադրությունների ժամանակ մատանիների փոխարեն սկսել են միմյանց բջջային նվիրել. Guardian
Հյուսիսային Կորեայում բջջային հեռախոս ունենալը դարձել է հասարակության մեջ բարձր դիրք գրավելու նշան, իսկ չամուսնացած կանայք շատ հազվադեպ կարող են իրենց բջջային թույլ տալ։
Այդ է պատճառը, որ Հյուսիսային Կորեայի փոքր և միջին քաղաքներում նշանադրությունների ժամանակ սկսել են միմյանց բջջայիններ նվիրել մատանիների փոխարեն, գրում է ria.ru-ն՝ Guardian-ին հղումով։
«Փոքր և միջին քաղաքներում նաև հարսանյաց նվերների առաջին տեղում են բջջայինները»,- The Guardian-ին ասել է երկրի մի բնակիչ։
Ինչպես նշվում է՝ բջջայինի առկայությունը երիտասարդների շրջանում դարձել է կարգավիճակի նշան։
Հյուսիսային Կորեայում սովորական բջջայիններն արժեն 200-300 դոլար (մոտ 25.000 հյուսիսկորեական վոն), իսկ տեղական արտադրության սմարթֆոնը կարող է արժենալ 400 դոլար։
Միջին ամսական աշխատավարձը երկրում 3.000 վոն է՝ մոտ 23 դոլար։










