Պուտինը քաղցկեղով հիվանդ չէ. ՌԴ նախագահի խոսնակը հերքել է լուրերը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի առողջության հետ կապված խնդիրները, գրում է gazeta.ru-ն:
Այդ մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին, որոնց համաձայն՝ Ռուսաստանի նախագահն իբր ծանր հիվանդ է:
Ավելի վաղ New York Post-ում տեղեկություն էր հայտնվել, որտեղ «մի աղբյուրի» վկայակոչելով՝ հաղորդվում էր, որ Պուտինը հիվանդ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով:










