Սաակաշվիլին որպես Ավակով ներկայացած խուլիգանին խնդրել է իր համար «հարց լուծել», և հարցը լուծվել է. Life News

12:58 • 29.10.14

Life News-ը հայտնում է, որ Վովան անունով հեռախոսային խուլիգանը, որը հանդես էր եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի անունից, «հարց է լուծել» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար:

 

Վովանին Ավակովի տեղն ընդունելով՝ Սաակաշվիլին հեռախոսով նրան «անձնական լավության» համար է խնդրել. այնպես անել, որ Կիևից վիզայի պատճառով չարտաքսեն իր եղբայր գործարար Դավթին: Սաակաշվիլին «Ավակովին» բացատրել է, որ Վրաստանում դա քաղաքական սկանդալ կդառնա և խնդրել է «խառնվել»:

 

Հետաքրքրական է, որ խուլիգանը կարողացել է օգնել Սաակաշվիլուն. նա զանգել է Բորիսպոլի օդանավակայան, որտեղ գտնվել է Սաակաշվիլիի եղբայրը, սակայն ներկայացել է արդեն որպես Ավակովի օգնական Անտոն Գերաշչենկո: Մի քանի զանգերից հետո արտաքսման հարցը լուծվել է: