Դենիել Ռեդքլիֆը ռեփ է կարդացել Ջիմի Ֆելոնի հայտնի շոուի ընթացքում (տեսանյութ)
Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը ռեփ է կարդացել Ջիմի Ֆելոնի հեռուստաշոուի ընթացքում, գրում է Лента-ն։ Կատարման համար նա ընտրել է ամերիկյան Blackalicious հիփ-հոփ դուետի Alphabet Aerobics երգը։
Երգի տեքստի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հատված սկսվում է անգլիական այբուբենի մի տառով։ Ստեղծագործության առանձնահատկությունն է նաև աստիճանաբար արագացող տեմպը։










