ԶԼՄ-ները հայտնում են Կիմ Չեն Ընի փոքր քրոջ ամուսնության մասին

12:57 • 29.10.14

Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի փոքր քույրը հնարավոր է՝ ամուսնացել է, գրում է gazeta.ru-ն: Նշվում է, որ Կիմ Յո Ջոնի ընտրյալ է դարձել գաղտնի «39-րդ բաժնի» բարձրաստիճան աշխատակիցը:

 

Ենթադրյալ ամուսնության մասին պատմել է մի կորեա-չինացի գործարար, ով վերջերս այցելել է Փհենյան:

«Կիմն ամուսնության համար լավագույն տարիքին է հասել: Մարդիկ փորձում են կռահել՝ ով է նրա ամուսինը, քանի որ նա կարող է դառնալ ևս մեկ ազդեցիկ կերպար հյուսիսկորեական իշխանություններում»,- հայտարարել է գործարարը:

 

Իր հերթին՝ հարավկորեական հետախուզության ներկայացուցիչները մամուլին հայտնել են, որ դեռ ոչինչ հաստատված չէ:
 

Ենթադրվում է, որ Կիմ Յո Ջոնը մոտ 25-29 տարեկան է: